Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 23-ին Գոռ Ա․-ն իր բնակարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի ժամանակ Գոռ Ա․-ի կողմից ապօրինի պահված ատրճանակը և Դավիթ Հ․-ի «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/06/20/1264028
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել