Aysor.am-ը գրում է.
Ամեն օր մեկ բաժակ սև սուրճ խմելով` կարող եք երկարացնել ձեր կյանքը: Գիտնականները համոզված են, որ հունական Իկարիա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը կայանում է հունական սուրճի բաղադրության մեջ:
Եվրոպայում 90-ից բարձր տարիքի երկարակյացները կազմում են բնակչության 0,1 % ը, իսկ Իկարիա կղզում` 1%-ը, որն աննախադեպ ցուցանիշ է:
Հետազողները կղզու բնակիչների օգնությամբ ուսումնասիրել են սուրճի, կյանքի տևողության և էնդոտելիների միջև կապը: Էմդոտելիները բջիջներ են, որոնք հարթեցնում են արյան անոթները և պատասխանատու են արյան մակարդման համար:
Ուսումնասիրելով 65-ից բարձր տարիքի 673 բնակիչների առողջական պարամետրերը` պարզվել է, որ արյան այդ բջիջները` էնդոտելիները, ավելի առողջ են այն մարդկանց մոտ, ովքեր խմում են եփված հունական սուրճ:
Նշում են նաև, որ սուրճի այդ տեսակի մեջ առկա են հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք ամրապնդում են օրգանիզմի բնական պաշտպանությունը՝ թույլ չտալով բջիջների վնասում, արդյունքում` խոչընդոտելով ծերացմանը և զանազան հիվանդությունների զարգացմանը, և կոֆեինի չափավոր քանակ: