1in.am-ը գրում է.
«Հյուսիսային տարածքների» հարցով Ճապոնիայի նախարար (Ճապոնիայում այսպես են անվանում հարավային Կուրիլյան կղզիները) Իտիտա Յամամոտոն երկկողմանի, առանց անցագրի փոխանակման այցի շրջանակում այցելելով Կունաշիր ու Իտուրուպ՝ կգնա ճապոնական գերեզմանոց, կնայի «կիմոնո-շոուն» ու տեղի դպրոցականների հետ կմասնակցի լողափի մաքրման աշխատանքին, RIA Novosti-ին հայտնել են փոխանակման հարցով կազմակերպության կենտրոնակայանում:
Սեպտեմբերի 21-22-ը Իտուրուպ այցի ժամանակ նախարար Յամամոտոն կայցելի նաև ճապոնական գերեզմանոցները և կհանդիպի տեղացիների հետ: Կիրակի օրը նա կայցելի նաև տաք աղբյուրներ ու կհետևի օդանավակայանի կառուցման աշխատանքներին:
Երկուշաբթի օրը պատվիրակությունը կվերադառնա Ճապոնիա:
Ռուսական հարավային Կուրիլների ու Ճապոնիայի միջև առանց այցագրի փոխանակման գործընթացն սկսվել է 1992թ. միջկառավարական պայմանավորվածության հիման վրա՝ երկու երկրների ժողովուրդների փոխըմբռնումը բարելավելու նպատակով:
Ուղևորություններն իրականացվում են ազգային անձնագրերով՝ հատուկ ներդիրով, առանց այցագրի: