Aysor.am-ը գրում է.
«Եթե խաղաղ պայմաններում մարդ սպանելն ու արդարացնելը Ադրբեջանում արդարության վերականգնում են համարում, ապա դա խոսում է այդ երկրում արժեհամակարգի բացակայության մասին»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Ռամիլ Սաֆարովի վերադարձով ու նրա ազատ արձակմամբ արդարությունը վերականգնվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` մարդասպանին հերոս ներկայացնելը հակասում է բոլոր տեսակի բարոյական ու մարդկային նորմերին, այդ թվում՝ եվրոպական արժեքային համակարգին:
Ըստ Կ. Աճեմյանի` նման դիրքորոշմամբ, Ադրբեջանի նախագահն իր երկիրը մեկուսացնում է արտաքին աշխարհից ու միջազգային հանրությանը ներկայանում իր իրական դեմքով:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/19/karine-ajemyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել