Սյամոն տրտնջացել է, թե այս կամ այն մարդու մասին խոսում են այնպիսիք, որոնք կյանքում երբևիցե չեն շփվել այդ սուբյեկտի հետ, 5 րոպե անգամ տեսած չկան, ո՛չ բառ են փոխանակել, ո՛չ էլ որևիցե բան նրա հետ:
Սյամոյի խոսքերից կարելի է հասկանալ, որ նա տվյալ դեպքում ակնարկել է ինքն իր մասին. Նեղված է, որ իրեն շատ են մեկնաբանում, իր մասին կարծիք հայտնում ու շատ հաճախ շատ վատ արտահայտվում՝ իր մասին անցանկալի իրականությունը բացահայտելով: Ըստ Սյամոյի, փաստորեն, այդպես են անում, քանի որ իրեն լավ չեն ճանաչում, կյանքում տեսած էլ չկան:
Հարց՝ բայց արդյոք Սյամոյին անձնապես չճանաչողնե՞րն են միայն, որ նրա մասին վատ են արտահայտվում, իսկ ինչպե՞ս են արտահայտվոմ նրանք, ովքեր Սյամոյին ամենից լավ են ճանաչում, աշխատել են նրա հետ գուցե նաև հաց կիսել: Այդպիսիք է՛լ ավելի վատ են Սյամոյի մասին արտահայտվում, է՛լ ավելի նողկանքով խոսում՝ ընդգծելով՝ Սյամոյից միայն պետք է հեռու մնալ, տեղով շառ է ու փորձանք, ինքնասիրահարված ուզուրպատոր է ու իսկական մարդատյաց՝ ամեն ինչի ընդունակ:

Այնպես որ՝ երջանիկ կարելի է համարել թեևս բոլոր նրանց, ովքեր դժբախտություն չեն ուենցել՝ Սյամոյի հետ մոտիկից շփվելու, նրա հետ երբևիցե հաց կիսելու կամ առավել ևս նրա հետ աշխատելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել