Tert.am-ը գրում է.

Ես էլ եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, 5 տարի դա եմ ասում։ Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանն այսօր ի վիճակի չէ երկիրը ղեկավարելու ու շատ կարևոր է, որ ինքը դա հասկանա․ դա բխում է ազգի շահերից։ Մենք ապահովագրված չենք անվտանգությամբ, դուք տեսնում եք, թե ինչ ագրեսիվ պետության հետ գործ ունենք, մեզ թուրքացնում են»,- ասաց նա։

Նրա խոսքով ներկա իշխանությունները ոչ մի միջազգային կառույցում չեն կարողացել պաշտպանել հայ ժողովրդի շահերը։

«Փաշինյանը պետք է հասկանա, որ գնալն իրեն էլ է պետք։ Ինքն այսօր ոչ մեկի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններ գրեթե չկան»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել