Aysor.am-ը գրում է.

Մադոննայի երկրպագուները երեկ որոշ հետաքրքիր մանրամասներ են իմացել երգչուհու մասին: Reddit.com-ի օնլայն չաթում երգչուհին ցնցող հայտարարություն է արել: Նա պատմել է, որ նույն անկողնում է եղել Բրեդ Փիթի հետ:

Երբ երգչուհին խոսել է այն մասին, թե ինչպիսի տղամարդիկ են իրեն դուր գալիս, Մադոննան պատմել է իր երազի մասին, նա ասել է, որ երազում միևնույն անկողնում է եղել Բրեդ Փիթի հետ:

«Մենք միասին էինք ապրում, մեր անկողնում փոքրիկ տղա կար»,- պատմել է Մադոննան ու անմիջապես ներողություն խնդրել Անջելինա Ջոլիից:

«Ներիր, Անջելինա, դա միայն երազ էր»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել