Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 14-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 77-ամյա Հենրիկ Ղ.-ն է, ով Էջմիածին քաղաքի Երևանյան 14 հասցեում գտնվող ծառից ծիրան քաղելու ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել