Պատառիկ իրողություններից` ծխի, մրուրի ու սեքսի ու սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական մարտահրավերների ու Անդրեի խարնուրդով.

/հենց նոր վերադարձավ տուն../

Իսկ վաղն էլ ավելի լավ կլինի: Մեզ հավատացնում են, թե հասարակությունը կհասնի այնպիսի լիության, որ կկարողանա կերակրել անաշխատունակներին և անհաջողակներին: Պրոբլեմն արդեն ոչ թե նրանումն է, որ արտադրես այն, ինչ պահանջում է սպառողը, այլ նրանում, որ համոզես վերջինիս սպառել ամբողջ արտադրանքը: Դրա ապացույցը գովազդի ծաղկումն է: Քարանձավային մարդկանց կամ հնդիկ ցեղերի ախորժակը գրգռելու համար ռեկլամի կարիք չի եղել: Իսկ մեր օրերում նա, ով չի ուզում ապրանքներ արտադրել ի վնաս իրեն, ստիպված է գնորդներին գայթակղել ավելի պերճաշուք մեքենայով, ավելի տարփալից սպիտակեղենով, ավելի շքեղ կահավորանքով, կարճ ասած, արհեստականորեն ստեղծել պահանջմունքներ: 
... համարվում էր, թե երկրի համար ամենակարևորն արտադրանքի թողարկումն է: Սակայն, ինչու՞ թողարկել առօրյա գործածության իրեր, որոնց կարիքը գնալով ավելի ու ավելի է պակասում: Ինչու՞ թողարկել պահանջարկ չունեցող ապրանքներ. չէ որ դա հանգեցնում է լուրջ ճգնաժամերի: Ստացվում է, որ շարքային գնորդի տանը, ինչպես թանգարանում, կպահվեն գանձերի սարեր: Նա ունի՞ տուն, սնունդ, մեքենա, հեռուստացույց: Նշանակություն չունի, թող իր համար նոր պահանջմունքներ հորինի: Եթե նա դրանց պահանջը չի զգում, կօգնի ռեկլամը: Բայց միթե ակնհայտ չէ, որ, <<երբ միևնույն մեխանիզմը բավարարում է պահանջարկը և ստեղծում այն, անձը նմանվում է անիվի մեջ գտնվող սկյուռի. նա ճգնում է հասնել անիվի պտույտին, որը պտտվում է բացառապես իր ջանքերով>>: 
... հասակակիցը կարծում է, թե հեռու չէ այն ժամանակը, երբ համակարգիչներն ու մեքենաները կանեն ամեն ինչ, իսկ տղամարդիկ ու կանայք գիշեր ու ցերեկ անընդհատ կտրվեն սիրային զվարճություններին, սպորտային խաղերին և արվեստով զբաղվելուն, հետևաբար հեռու չէ ու կարևոր է հենց հիմա կրճատել աշխատանքային օրը և իջեցնել կենսաթոշակային տարիքը: Ես համաձայն չեմ նրա հետ, բայց նոտան է թվում լավատեսական ու գլանակն էլ ավարտվեց.))
... երևի շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել