1in.am-ը գրում է.
Ամերիկացի դիվանագետները Սիրիայի ընդդիմության օգնությամբ վկայություններ են հավաքել, որոնց համաձայն՝ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը մեղավոր է ռազմական հանցագործությունների մեջ: Ինչպես հաղորդում է Yahoo News-ը, այս մասին հայտարարել է հատուկ առաջադրանքների ԱՄՆ դեսպան Սթիվեն Ռապը, ով մասնագիտացած է ռազմական հանցագործությունների գործերում:
Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ-ը նյութեր է հավաքում ՝ Ալ-Ասադի հանդեպ քրեական գործ հարուցելու համար: Հավաքված նյութերը, որը ներկայում բաղկացած է ավելի քան 200 հազար էջից, պահվում են Եվրոպայի տարածքում ամերիկյան հաստատությունում, որտեղ փորձագետները այն ուսումնասիրում են: Դիվանագետը չի հստակեցրել, թե ինչ հաստատության մասին է խոսքը:
Ենթադրվում է, որ այդ հանցանշանները կկիրառվեն Սիրիայի նախագահի դեմ դատական գործընթացի ժամանակ: Դիվանագետը հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն քրեական գործն ինքնուրույն հարուցել, այլ ձգտում են ստեղծել «Խառը դատարան»՝ ներգրավելով «միջազգային խաղացողների» և սիրիացիների:
Նա նաև նշել է, որ դատական գործընթացը հավանաբար կսկսվի մինչև Սիրիայի հակամարտության ավարտը: