R&B-ի պրիմադոննա Բեյոնսեն Ինստագրամում տեղադրեց իր լուսանկարը, որում կարճ սանրվածք էր կրում: Դիտեք նրա և մյուս աստղերի կարճ սանրվածքնները և կհամոզվեք, որ մազերը կարճ կտրելուց հետո այս աստղերը կերպարանափոխվել են:
Բեյոնսե
Օգոստոսի 8-ին Բեյոնսեն Ինստագրամում տեղադրեց իր լուսանկարը, որում կարճ սանրվածքով էր: Լուսանկարը ցնցեց և սարսափեցրեց բոլորին: Փոփ պրիմադոննան բազմիցս փոխել է իր սանրվածքները` մերթ մուգ խոպոպներ, մերթ շեկ ալիքաձև վարսեր, սակայն այս կերպարանափոխությունը գերազանցեց նախորդներին:
Ռիհաննա
Սանրվածքների փոփոխությունների սիրահար Ռիհաննան 2012 թվականի MTV երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացավ կարճ սանրվածքով: Թեպետ Ռիհաննան շաբաթը մեկ փոխում է իր սանրվածքը, այս մի սանրվածքը նա պահեց վեց ամիս շարունակ:
Քիրա Նայթլի
Երկարահեր բրիտանացի աստղը հռչակ ձեռք բերեց «Կարիբյան ծովի ծովահենները» և «Սերն իրականում» կինոնկարներում հայտնվելուց հետո: 2005 թ.-ին «Դոմինո» կինոնկարի համար նա կարճ կտրեց վարսերը: Այդ ժամանակվանից ի վեր նա շարունակ փոփոխում է իր սանրվածքը:
Քեմերուն Դիաս
2011 թ.- վերջերին կարճ սանրվածքով ներկայանալուց հետո Քեմերուն Դիասը Ջեյ Լենոյին խոստովանեց, որ ինքը երկար ժամանակ արտասվում էր սարսափելի սանրվածքը տեսնելուց հետո: «Ես պարզապես չկարողացա արցունքներս զսպել: Ես ինձ այնքան խոցելի էի զգում», - բացատրեց Քեմերունը, - «Աստված իմ, պատկերացնու ՞մ եք, թե որքան ծանր է կնոջ համար հանկարծ զրկվել մազերից»
Էմմա Վաթսոն
«Հարի Փոթեր» կինոնկարի աստղը 2010 թվականի նոյեմբերին ներկայացավ կարճ սանրվածքով: Վերջին մի քանի տարիներին նա փորձում է երկարացնել մազերը: Այնուամենայնիվ, նա Glamour-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե կարողանար, միշտ կարճ սանրվածք կկրեր:
Էշլի Սիմփսոն
Նախքան 2010 թ.-ի նոյեմբերին «գերկարճ» և «գերշեկ» սանրվածքով հայտնվելը Էշլի Սիմփսոնը երկար խոպոպները թափած ճեմում էր կարմիր գորգով: Երգչուհի-դերասանուհին Էդի Սեջվիքից ներշնչված իր սանրվածքը պահեց մի քանի տարի, սակայն 2013 թ.-ի կեսերին կրկին վերադարձավ երկար սանրվածքին:
Հայդեն Փենթիեր
Այս գեղեցկուհին 2010 թ.-ի գարնանը վառ դեղին կարճ սանրվածք արեց: Մինչ այդ նա երկար շիկակարմիր խոպոպներ ուներ:
Շարլիզ Թերոն
Այս օսկարակիր աստղը 2013 թ.-ի Օսկարի մրցանակաբաշպությանը կարմիր գորգին հայտնվեց չափազանց կարճ սանրվածքով: Թեպետ նա գլուխը սափրել է դերի համար, նա խոստովանել է Ռայան Սիքրեստին, որ մազերը կտրելուց հետո ինքն ազատության զգացումով է համակվել:
Մայլի Սայրուս

Դժվար է հիշել, թե երբ է վերջին անգամ Մայլին երկար սանրվածք ունեցել: 2012 թ.-ի կեսերից երիտասարդ աստղը շրջում է աշխարհով մեկ իր կարճ վառ շեկ սանրվածքով, և պնդում է, որ նրան այլևս երբեք չենք տեսնի երկար մազերով:
Նատալի Պորտման
2005 թ.-ին «Վի նշանակում է Վենդետա» կինոնկարի համար Նատալին սափրեց գլուխը կինոնկարի մի դրամատիկ տեսարանում: Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանը կինոնկարի ընթացքում կտրում է մազերը, սակայն այս սանրվածքը կտրուկ փոխեց դերասանուհու արտաքինը:
Էնի Հեթուեյ
Էնին ևս Դեմի Մուրի և Նատալի Պորտմմանի պես սափրեց գլուխը գլխավոր դերի համար: Նա Օսկար շահեց «Թշվառներում» իր շեշտակի կերպարանափոխության համար:
Քերի Ռասել
Թեպետ այս սանրվածքը ժամանակին հակասական կարծիքների տեղիք տվեց (“Felicity”-ի երկրպագուներն ատում էին այն), հիմա արդեն կարելի է ենթադրել, որ Քերին կարող է օրինակ ծառայել ապագա աստղերի համար, որպեսզի նրանք ևս կտրեն իրենց մազերը:




