Lragir.am-ը գրում է.

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք դուրս գանք Ռուսաստանի դեմ»,- այսօր կառավարությունում լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող  դուրս գալ Ռուսաստանի շահերի դեմ, ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ասել էր, որ «Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, սակայն չի կարող այն ուղղվել Ռուսաստանի շահերի դեմ»։

Շավարշ Քոչարյանը չպատասխանեց այն հարցին, թե՝ իսկ Հայաստանի շահը երկրորդակա՞ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել