Aysor.am-ը գրում է.
Գիտնականների կարծիքով, գինին դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի, ինչպես նաևч սրտանոթային համակարգի վրա:
Այդ կապն ապացուցվել է 55-80 տարեկան մոտ 5500 մարդկանց շրջանում անցկացված յոթ տարվա հետազոտության արդյունքներով: Հետազոտություններից նաև պարզվել է, որ գինու մեջ պարունակվող տարրերը դրական ազդեցություն են ունենում ուղեղի առանձին հատվածների վրա:
Վերջին հետազոտության մասնակիցները երբեք չեն տառապել խորը դեպրեսիայով և ալկոհոլի հետ խնդիր չեն ունեցել: Մասնակիցներն ամեն շաբաթ խմում էին գինի, ինչը թույլ էր տալիս խուսափել դեպրեսիայից:
Հետազոտության համահեղինակ, Նավարայի համալսարանի պրոֆեսոր Միգել Մարտինես-Գոնսալեսը կարծում է, որ դեպրեսիայի և սրտի իշեմիկ հիվանդություններն ունեն շատ ընդհանրություններч միասնական կենսաբանական մեխանիզմներ, այդ պատճառով էլ գինին օգնում է: