Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի 9 ամենավտանգավոր մասնագիտությունների ցանկը: 

1. Անտառահատ


Այս աշխատանքը կապված է բարձրության հետ, բացի այդ հարկավոր է աշխատել չափազանց վտանգավոր սղոցների և այլ սարքավորումների հետ: 2008թ.-ի վիճակագրկական տվյալների համաձայն տվյալ ոլորտում աշխատող 1000 մարդկանցից մահացել է 116 հոգի:


2. Հանքափոր


Ամեն օր աշախտանքի ընթացքում մահանում է 50-60 հանքափոր: Դա կապված է ածուխ հայթայթելու ժամանակ պայթեցումների և սողանքների, ինչպես նաև գազերի և մեթանի թունավորումների հետ:   


3. Հրշեջ


Չնայած, որ հրշեջները պատշաճ պատրաստում են անցնում, որորնց ընթացքում նրանց սովորեցնում թե ինչպես վարվել արտակարգ դրությունների ժամանակ, լուրջ վնասվածքներ ստանալու և մահանալու հավանականությունը շատ բարձր է:


4. Երկնաքերերի պատուհանների մաքրող


Այս շատ վտանգավոր աշխատանքի համար նրանք հատուկ նախապատրաստական դասընթացներ են անցնում:


5. Օդում աշխատող էլեկտրոմոնտաժող


Շատ հազվագյուտ մասնագիտություն է: Դա հասկանալի է, քանի որ բարձր լարման գծերի վրա աշխատում են մերկ ձեռքերով և բնականաբար շատ քչերն են համաձայնվում այդ աշխատանքին:


6. Ականազերծող


1996-2002թթ. ընթացքում ականազերծման աշխատանքիների ժամանակ մահացել է 500 մարդ:

 

7. Նավթահորերի փորելու աշխատանքներ


Այս աշխատաանքը բոլորի համար չէ, քանի որ շատ դժվար է օրը 12 ժամ գործ ունենալ բարձր այրելիություն ունեցող նյութերի հետ:


8. Ծովային պահակախումբ և փրկարար ծառայություն


Քանի որ փրկարարները գործ ունեն ջրային տարերքի հետ, ապա ամեն օր կարող են չվերադառնալ տուն:


9. Թյուննոսի որս բաց ծովում


Այս աշխատանքը բնորոշվում է մահացության բարձր աստիճանով: Թյուննոսի որսը որոշ ձկնորսների համար գումար վաստակելու միակ ճանապարհն է: Սակայն, այդ աշխատանքը շատ վտանգավոր է և գոյություն ունի դաժան մրցակցություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել