Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում. «Cadillac»-ը ստորգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է. 1 տարի առաջ էլ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ արզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Վ. Կակոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։
Աղբյուրը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։ Հետևաբար, եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, ապա ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի է ենթարկվել այսօր մահացածի հայրը. նա ստացել էր մարմնական վնասվածքներ։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/06/07/1263168
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել