Արձագանքելով նկատառմանը, որ ինչպես Սրբազան շարժումը, այնպես էլ ինքը ցանկանում են, որպեսզի Նիկոլը հեռանա՝ Սյամոն հերքել է իր՝ Նիկոլին դեմ լինելն ու հավանական համարել, որ նոր ընտրությունների դեպքում Նիկոլը կարող է վերարտադրվել: «Խի՞ա է ձեզ թվում, որ հեռանում ա,-հարց է տվել Սյամոն ու հավելել․ Հեռացրեցիք, գնացիք ընտրության, Փաշինյանը ներկայացրեց Արևմուտքի ցանկությունները, և մեր հասարակությունն ընտրեց, ի՞նչ ես անելու»:
Սյամոն ոչ միայն կասկածում է, այլև թերևս վստահ է, որ ամեն բան կարող է հենց այդ հունով դասավորվել: Նրա կուրատորները նրան ասել են, որ ոչ մի դեպքում մտադիր չեն Հայաստանը ձեռքից բաց թողնել, իսկ երկիրը Սյամոյի կուրատորների ձեռքին պահողը Նիկոլն է: Ուստի Սյամոյի պլանը հետևյալն է՝ նոր ընտրություններ, նոր ներքաղաքական կոնյուկտուրա, որը սպասարկելու է թուրք-արևմտյան ծրագիրը: Ահա հենց այդ ծրագրի ծիրից ներս էլ Սյամոն տեսել է իր քաղաքական ապագան՝ կարծելով, թե այդ դեպքում իր առաջ կարող են «կանաչ լույս վառել»: Այսինքն՝ Սյամոն Նիկոլի վերարտադրման հարցը դիտարկում է որպես իր համար բացառիկ շանս՝ չցանկանալով 2021-ին տեղի ուենցածից դասեր քաղել:
Սյամոն թերևս կարծում է, որ իր անաշխատանք մնալն ու պաշտոն չզբաղեցնելը հետևանք է Հայաստանում դեռ գոյություն ունեցող ռուսական ազդեցության, իսկ հենց որ այդ ազդեցությունը ամբողջությամբ փոխարինվի թուրքականով, իր համար շանս կստեղծվի՝ ինքնահստատման:

Սյամոն ահավոր լավատես է. նա չի պատկերացնում Նիկոլին՝ ԱԱԾ պադվալում, որտեղ Աննայի մարդն իրեն էլ է քարշ տալու՝ 44-օրյայի գաղտնիքների մասին երգելուց հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել