Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և«KamAZ» մակնիշի 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, վթարի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել