Սյամոն շարունակում է պնդել, թե իշխանական «խաղաղության խաչմերուկը» ուղիղ ճանապարհ է՝ դեպի պատերազմ:

Նախ արձանագրենք, թե ինչ է իրենից ներկայացնում «խաղաղության խաչմերուկ» ասվածը, որը, իհարկե, բուտաֆորիա է, բայց չնայած դրան՝ ՔՊ-ի կողմից անդադար առաջ է մղվում՝ ընդգծելու Հայաստանի՝ իր հարևանների հետ բաց, փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքակնություն վարելու պատրաստակամությունը: Այսպես՝ Նիկոլի խաչմերուկը ենթադրում է միանգամից երկու ուղղություններով՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք բաց ճանապարհներ: Ի դեպ՝ հենց սա է պատճառը, որ այն ողջունվում է նույն Իրանի կողմից, որը, ինչպես հայտնի է, բավական զգայուն է «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ համարելով այն իր համար կարմիր գիծ:

Հիմա ինչո՞ւ է Սյամոն հայտարարում, թե «խաղաղության խաչմերուկը» ճանապարհ է՝ դեպի պատերազմ: Հայտարարում է, քանի որ թուրքերի ուզածը լրիվ այլ է՝ «Զանգեզուրի միջանցք»: Սյամոն հենց այս միջանցքի լոբբինգն է անում Հայաստանում, և քանի որ «խաղաղության խաչմերուկը» մի փոքր այլ կոնցեպտ է իրենից ներկայացնում, քան թուրանական Միջին միջանցքն է, ուստի Սյամոն դեմ է հանդես գալիս դրան՝ կողմ արտահայտվելով բացառապես արևելք-արևմուտքին: Ճիշտ է՝ նա ուղիղ տեքստով կարծես թե չի հայտարարում իր իրական վերաբերմունքի մասին,բայց ակնարկներ անում է՝ երկակի մեկնաբանության տեղիք չթողնող:

Իսկ թե ինչու է կողմ հանդես գալիս հենց Մեղրիի միջանցքին, պարզ է. թուրքերի ու Սյամոյի կենսական շահերը նույնական են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել