Сексуальный голод армянок будет утолен после свержения нынешней власти АрменииԿարդում եմ ազիկների "լուրջ" հոդվածը, ես կասեի` հոՏվածը հայ աղջիկների մասին, ինչպես նաև անդրադարձը ոմն Անի Զախարյանի, ով ինչ-որ ակցիա է սկսել` հորդորելով հայ աղջիկներին սեռական կյանքով ապրել: Դե իսկ ազիկների անդրադարձից հետո նկատեցի, որ մեր շատ ու շատ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ սկսեցին Անիին մեղադրել օտարի ցախին չվան դնելու մեջ, ասել է թե` մեր կեղտոտ լվացքը` մեր անձնական տաշտում պիտի լվանանք: Համաձայն եմ: Բայց , ըստ իս կա երկու կարևոր բայց, որոնց էլ անդրադառնամ ըստ հերթականության:
Նախ, հարգելի ոմն Անի, եթե դու մի տարի առաջ ես զրկվել կուսությունից ու բացահայտել, թե էդ ի՜նչ վերջ զգացում ա, ու որոշել ես էդ մասին բոլորին պատմել` կոչեր անելով, ապա քո նույն "լոգիկայով" եթե շարժվենք, ուրեմ կստացվի, որ եթե ասենք դու մոտակա ժամանակներում միամիտ հայտնվես Կանարյան կղզիներում ու զգաս էդ գեղեցկությունը, ուրեմ պիտի սկսես ակցիա, որպեսզի բոլոր հայերը գնան էդ կղզիներ: Երկրորդ, սա ուղղված է Անիին ու նրա նման այլ` պրիմիտիվ դատողությամբ օժտված ներկայացուցիչներին, եթե համարենք, որ սեքսը բնական պահանջմունք է, իսկ դա այդպես է, ապա հորդորելով մարդկանց ունենալ սեռական կյանք` նույնն է, թե մարդուն հորդորես հաց ուտել, կամ գնալ զուգարան, կամ էլ լողանալ( ի դեպ վերջինի հարցում արժեր ակցիա կազմակերպել, որոշ մեր քաղաքացիներ չգիտեն, որ հիգիենան էլ ա կարևոր): Ինչևիցե, հուսով եմ, դու կհասկանաս, որ քեզ լա՜վ PR-եցիր ու կսսկվես: Անցնենք առաջ ու խոսենք մեր քաջազնունիներից, ովքեր Անիին նախ մի լա՜վ գովազդեցին, հետո էլ անվանեցին ազգի թշնամի, թե բա վիդիտե լի, քո նմանները խայտառակում են ռեսպուբլիկան, ազեռիկների բերանն եք բացել տվել: Նախ ասեմ, որ խորապես թքած ունեմ դրանց կարծիքի վրա, ու կարծում եմ, որ նման կերպ էլ դուք պիտի մտածեք: Եվ մյուսը, հարգելիներս, ցավով պիտի ընդունենք, որ Հայաստանն այլևս առաջվանը չէ, ու շատ ու շատ հայ աղջիկներ այլևս էն նաիրյան, կժով ջուր բերող, ու հյուսքերի հետ ամոթխած խաղացողները չեն, իրանք փոխվել են ու դեռ էլի են փոխվելու: Իսկի հայ տղերքի մեծ մասը իրա տեղում չի մնացել, կամ խոպան ա գնացել, որովհետև հՌսի պառավը չի լինում, կամ էլ` Կոմայգին վկա, բայց դե սա այլ թեմա է:
Վերադառնանք մեր "ամոթխած հայուհիների մասին միֆին", որն, ի դեպ, մենք ենք հորինել, ու ինքներս էլ հավատացել: Անիին դավաճանության մեջ մեղադրողներից որևէ մեկը փորձե՞լ է մեզ ամենամոտ արտերկրում հետևել մեր աղջիկների նիստ ու կացին: Կարծում եմ, որ ոչ: Իսկ այ ես հետևել եմ, ասեմ ավելին, եթե չունեք տիպիկ հայկական արտաքին, սահուն խոսում եք օտար լեզվով, ապա վրացական ծովափերը "ամոթխած" հայուհիներ "կպցնելու" ամենալավ տեղն են: Իսկ ի՞նչ եք կարծում, ազերները Վրաստանի տեղը չգիտե՞ն, թե՞ աղջիկ "կպցնելու" ձևը չգիտեն: Շատ էլ լավ կպցնում են, դեռ մի բան էլ ավելին: Էնպես որ մինչև Անիի խոսելը, բոլորն էլ լավ տեղյակ էին մեր աղջիկների վարքից Բաթումիի գիշերային ակումբներում: Կասեք, որ դրանք եզակի դեպքեր են, իսկ ես էլ կասեմ, (որ լավ էլ հոգնակի էին) որ Անին էլ ա եզակի դեմք:

Իսկ թե ինչի էսքան երկար-բարակ գրեցի, գրեցի որ ասեմ, այ ձեր ցավը տանեմ, տո Անիին էլ հանգիստ թողեք, թող իրա յուղով տապակվի, հայ աղջիկներին էլ: Մեկա գելի գլխին ինչքա՜ն ավետարան կարդաս, աչքը սարին ա: Ու ընդհանրապես, ով ինչ ա անում, ում հետ, որտեղ, էդ իրա անձնական գործն ա: Կուզի 20 տարեկանում կուսությունը կկորցնի, կուզի տարին մեկ տարբեր մարդկանց հետ կկորցնի (ի դեպ արդեն էդ էլ ա հնարավոր) թե 90 տարեկանում տենց էլ կույս կմեռնի, իրա գործնա, էդ ՈՉ ՄԵԿԻՆ պիտի ՉՀՈՒԶԻ:

ՀԳ. Իսկ ազերներն էլ ինչ ուզում են գրեն, մեկ ա իրանց լրբերն էլ են Վրաստան գալիս, ու նենց ա, որ մենք մի քանի օտար լեզու գիտենք:

 

Ադրբեջաբանական կայքում հրապարակումը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել