Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ է «ծայրահեղ հզոր» պատասխան տալ Լիբանանից «Հեզբոլլահ»-ի հարձակումներին, որոնց թիվը վերջին օրերին մեծապես ավելացել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վնաս պատճառել, իսկ մենք ձեռքներս ծալած կնստենք, ապա նա չարաչար սխալվում է», - ասել է Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանին գտնվող Քիրյաթ Շմոնա քաղաք այցի ժամանակ։

«Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով Քիրյաթ Շմոնայում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք հրշեջները մարում էին շուրջ 48 ժամ։ Նեթանյահուն տվյալ շրջան է այցելել հրդեհաշիջման աշխատանքներից մի քանի ժամ անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել