1in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել հաշվի առնել շարքային ամերիկացիների կարծիքը: Fox News-ին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է՝ եթե Օբամայի հետ խոսելու հնարավորություն ունենար, ապա նրան կոչ կաներ հետևել ողջամտությանը:
«Հետևե´ք Ձեր ժողովրդի ողջախոհությանը, դա բավական է»,-ասել է Ասադը՝ դիմելով Օբամային:
Ամերիկյան հասարակական կարծիքը չի ողջունում Սիրիայի դեմ ռազմական օպերացիան:
Ասադը նշել է, որ իրենք դեմ չեն իրենց քիմիական զինանոցի ոչնչացմանը:
«Դա շատ բարդ օպերացիա է, դրա համար պետք են շատ միջոցներ՝ մոտ 1 մլրդ և մոտավորապես մեկ տարի՝ գուցե ավելի քիչ կամ գուցե ավելի երկար»,- ասել է Ասադը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_215486.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել