Tert.am-ը գրում է.
Ամերիկացի դիվանագետները սիրիական ընդդիմության օգնությամբ հավաքել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի՝ ռազմական հանցագործությունների մեղավորության մասին 200 000 էջ փաստեր, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Yahoo News-ին։ Այդ մասին պատմել է ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Սթիվեն Ռափը, որը մասնագիտանում է ռազմական հանցագործությունների գործերում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հավաքում է նյութեր Ասադի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Հատուկ դրա համար սիրիացիների որոշ խմբեր սովորել են անհրաժեշտ տեղեկությունները ճիշտ փնտրելու և տարբերակելու կարողություններ։ Հավաքված նյութերը պահվում են ԱՄՆ-ին պատկանող կենտրոնում Եվրոպայի տարածքում, որտեղ դրանք ուսումնասիրում են փորձագետները։ Ենթադրվում է, որ այդ փաստերը կօգտագործվեն Սիրիայի նախագահի դեմ դատական գործընթացում։ Ռափի խոսքով, հավաքված փաստերի քանակը և որակը թույլ կտա Ասադի գործը դարձնել լավագույններից մեկը պետությունների ղեկավարների դեմ հարուցված միջազգային գործընթացների շարքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ