Էդվարդը Մարտունու շրջանի Հերհեր գյուղում էր ծնվել։
2023-ից Արցախի ՊԲ ժամկետային, ապա պայմանագրային զինծառայող էր, հետախույզ-դիպուկահար:
Էդվարդ Սևակի Սարգսյանը զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` Մարտակերտի շրջանի Ղազախալի կոչվող տեղամասում: Նրան հայրը՝ Սևակ Սարգսյանը, Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալն էր, ու այդ օրերին, գրագետ կառավարման շնորհիվ, Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում կարողացել էր բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել...
Ցավոք հոր և որդու հանդեպ ճակատագիրը դաժան գտնվեց. որդու զոհվելուց 5 օր անց՝ սեպտեմբերի 25-ին, Հայկազովի զորամասում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Սևակ Սարգսյան մինչ օրս անհետ կորած է համարվում...
Սևակ Սարգսյանը, կինն ու որդին՝ Էդվարդ Սարգսյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել