Tert.am-ը գրում է.
«Ալ-Կաիդայի» զինյալները վերահսկում են Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքը, որը գտնվում է Հալեպից 35 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ինչպես հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, ահաբեկչական խմբավորման 300 անդամներից բաղկացած խումբը հարձակման է ենթարկել Սիրիայի ազատ բանակի զինյալներին և նրանց դուրս բերել Թուրքիային սահմանամերձ շրջանից։
Բախումների հետևանքով զոհվել է 6 զինյալ, 25-ը վիրավորվել են։ Եվս 70-ի ճակատագիրը դեռ անհայտ է։
Նախկին «զինակից ընկերների» միջև պայքար է ընթացել Բաբ-էս-Սալյամ անցակետի համար, որի միջոցով միջազգային հովանավորների ուղարկած զենքը հասնում է սիրիական ընդդիմությանը։ Թուրքիայի իշխանությունները ստիպված են եղել արագ փակել դեպի Քիլիս քաղաք տանող սահմանադուռը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ