Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի եկեղեցու հետնամասում գտնվող նորակառույց բազմաբնակարանային բարձրահարկ շենքի վերջին հարկում կրակ է նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել