Թերթն իր խմբագրականում գրում է.

«Մի երիտասարդ կին, որն, ըստ երևույթին, նաև քաղաքական հավակնություններ ունի, «Առավոտին» տված հարցազրույցում կոչ է արել աղջիկներին որոշակի տարիքում զրկվել կուսությունից։ Վստահ չեմ, որ այդ կոչը տեղին է. դա, ինձ թվում է, ամեն մեկի անձնական գործն է, և այստեղ որևէ պարտադրանք կամ «վերջնաժամկետ» չպիտի լինի։ Գործարան չէ, որ այսինչ ժամկետում անպայան պետք է «պլան կատարի»՝ ամեն ինչ անհատական է։ Բայց այդ կոչն ինձ այնքան արտառոց չթվաց, որքան դրա արձագանքները՝ վառել, գնդակահարել, ափսոս, մեզանում մահապատիժն այլևս գոյություն չունի և այլն։ Մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, իրենց այնպիսի բարոյական բարձունքների վրա են զգում, որ գտել են, այսպես ասած, մի «մեղավոր հոգի», որին կարող են քարկոծել։ Ով որ մեղքեր չունի, թող առաջինը քար շպրտի։

Վաղուց ստուգված բան է. մարդկանց արագ են միավորում բացասական էմոցիաները՝ ատելությունը, դատապարտումը, դժգոհությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել