1in.am-ը գրում է.
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի երկրպագուների մեծ մասը վստահ է, որ տեղյակ է նրանց ծանոթության պատմությանը: Նրանք առաջին անգամ հանդիպել են Սենթ-Էնդրյուս համալսարանում: Սակայն ինչպես պնդում է արքայական զույգի կենսագիր Քեթի Նիքոլը, Քեյթն ու Ուիլյամը ծանոթացել են դրանից շատ ավելի վաղ:
«Քեյթ. ապագա թագուհի» գրքում Նիքոլը պատմել է, որ, ծանոթանալով Միդլթոնի դասընկերների հետ՝ իմացել է հանրահայտ զույգի ծանոթության իրական պատմությունը: Ըստ նրա՝ Քեյթն ու Ուիլյամը ծանոթացել են համալսարանից շատ ավելի վաղ՝ ընկերների շրջապատում:
Կենսագրի խոսքերով՝ այդ հանագամանքը լույս է սփռում այն հարցի վրա, թե ինչու է ապագա Քեմբրիջի դքսուհին դիմել հենց այդ համալսարան, եթե մինչ այդ նա ցանկանում էր սովորել Էդինբուրգի համալսարանում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_215471.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել