Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:
Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած:
Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:
Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա:
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու:
Նյութի աղբյուր՝ https://facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0srG1g5hCKBz81nkdYBB3tCS6Q5jytFsrv1TTXV6Ykj4BWWWN4tnqpicvTfxpbDXXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել