«Ժողովուրդ»-ը գրում է.

«ԱԱԾ-ն ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսել օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն միայն օգոստոսին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ծախսել է ավելի քան 8 մլն 240 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար։

 Ընդ որում, ԱԱԾ-ն իր արտասահմանյան հյուրերին մի քանի օր «պատիվ է տվել» Սևանում, նրանք մնացել են Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Աղթամար» հյուրանոցում, ինչի համար բյուջեից ծախսվել է 1,6 մլն դրամ, իսկ Սևանի «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցն արժեցել է 5,4 մլն դրամ։ ԱԱԾ օտարերկրյա հյուրերը ճաշել են Երևանի «Բելլաջիո» ռեստորանում, և այսպես շարունակ։ Ըստ երևույթին, ԱԱԾ հյուրերը բավական շատ են եղել։ Սակայն ԱԱԾ պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա այդ միջոցառման մասին։ Ու քանի որ նրանք «գաղտնապահ» կառույց են, որևէ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել