1in.am-ը գրում է.
Մոդել Իրինա Շեյքը, չնայած տարբեր ֆոտոշարքերում և գովազդային հոլովակներում իր զբաղվածությանը, ժամանակ է գտնում հարազատների հետ շփման համար: Բոլորովին վերջերս աղջիկը մեկնել է հայրենի Չելյաբինսկ, որտեղ ապրում են նրա տատիկը, քույրը և մայրը: Իրինան բոլոր հարազատներին նվերներ է տարել և չի մոռացել սիրելի տատիկի մասին, ում մոդելը նվիրել է Chanel-ի դասական պայուսակ:
Հայտնի չէ՝ արդյոք տատիկը գնահատե՞լ է նման շքեղ նվերը, սակայն դատելով լուսանկարներից՝ նրան ուղղակի երջանկացրել է գեղեցկուհի թոռան այցը: Հարկ է նշել, որ Շեյքն ինքը այդ ապրանքանիշի պայուսակների երկրպագուն է:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_215469.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել