ՆԳ նախարարի՝ ԱԺ չայցելելու հետ կապված ընդդիմաության պատգամավորներց մեկի այն դիպուկ նկատառմանը, որ չկայացած այցը հետևանք է վախի, Անդոնը հակադարձել է՝ պնդելով. «Ոչ, մեզնից ոչ ոք չի վախենում»:

Իսկապե՞ս: Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլը ցուցարարների դեմ տասնյակ հազարներով ոստիկանական ուժեր կենտրոնացնում կամ հրահանգում ԱԺ պատգամավորի նկատմամբ բռնի ուժ ու հոգեբանական ճնշում գործադել, ցուցարարներից շատերին ծեծել-ջարդել, ֆեյսբուքներում էլ ընդդիմության ու եկեղեցու հասցեին ամենավատ կերպով արտահատվել:

Անդոնն անձամբ ամենաշատն է վախենում, նա լցրել է տակը, ուղղակի այդ մասին չի խոստովանում: Իսկ տակը լցնելու պատճառ ինչպես Անդոնը, այնպես էլ մյուս նիկոլականներն իրապես ուեն. 6 տարվա մեջ երկիր են մաղբուն արել, կործանել Արցախը, այնպիսի ալան-թալան են արել՝ երկիրը սարքելով նարկոթրաֆիկի տարածաշրջանային կենտրոն, որ եթե կորցնեն իշխանութունը, ազատության մեջ 5 րոպե չեն մնալու:

Սրանց սարսափեցնում է իշխանության կորստի մասին ցանկացած միտք, նրանց սարսափեցնում է շարժման բուռն ընթացքը, այն, որ շարժումն այդպս էլ կանգ չի առնում, իսկ դրա առաջնորդը հայտարարել է ի մահ գնալու պատրաստակամության մասի՝ հանուն հայրենիքի ազատագրության:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլն իր ուժայիններով չի իմանում՝ ինչ կարելի է անել, որ շարժումն ու համաժողովրդական ցասումը կանգնի, չի տիրապետում այն գործիքակազմին, որի օգնությամբ Անդոնի ու իր սարսափները կփարատեր՝մի փոքր էլ երկարաձգլով իրենց՝ ազատության մեջ մնալը: Նա փակուղում է հայտնվել՝ չունենալով դրանից դուրս գալու ճանապարհային քարտեզը:

«Երկու վախը ի մահ է»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել