1in.am-ը գրում է.
Թայվանում արագ սպասարկման սրճարանների ցանցը՝ Let’s Cafe-ն, հաճախորդներ ներգրավելու հետաքրքիր միջոց է գտել: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Սրճարանի յուրաքանչյուր բաժին ունի հատուկ մեքենա, որը կարող է լատեի մակերեսին դիմանկար պատկերել: Բավական է միայն ավտոմատում դնել սմարթֆոնից պատճենած լուսանկարը, և 1 րոպե անց այն կտա տաք ըմպելիքը, որի մակերեսին կլինի ուտելի թանաքով պատկերված նկարը:
Հնարավորություն կա նաև պատկերին մակագրություն հավելել, ինչից ավելի հաճախ օգտվում են սիրահարները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_215458.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել