Անգլուհին համացանցային սենսացիա է դարձել ավտոբուսի կանգառում ձանձրույթից պարելիս (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Անգլիայի Իսթլի քաղաքի ավտոբուսի կանգառում պարող Էլի Քոլը հայտնի է դարձել թե´ տեղացիներին, թե´ ողջ աշխարհին: Այս մասին հայտնում է Metro-ն:

Կանգառում ավտոբուսի սպասելիս նա ձանձրույթը մեղմելու համար պարել է՝ ապացուցելով, որ փառքի համար ամենևին պարտադիր չէ մասնակցել Britain’s Got Talent կամ X Factor մրցույթներին:

Գաղտնի արված տեսանկարահանման արդյունքում նա դարձել է համացանցային սենսացիա: Ինքնաբուխ պարը նրան պրոֆեսիոնալ բեմ է տարել:

Համացանցում հայտնված տեսանյութը դիտելուց հետո նրան հրավիրել են մասնակցելու տեղի The Point թատրոնի AH Men մյուզիքլին:

Նա աշխատում է որպես քարտուղարուհի և աշխատանքից վերադառնալիս պարզապես չի կարողանում հրաժարվել երաժշտությունից: Նշենք, որ նա պարել է ABBA-ի Dancing Queen կատարման հնչյունների ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել