1in.am-ը գրում է.

Նատալի Պորտմանը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչն է իր մոտ արտասովոր անահանգստություն առաջացնում, երբ ինքը գտնվում է կարմիր գորգի վրա: Ամենամեծ անհանգստությունը կապված է բոլորի աչքի առաջ ընկնելու մտավախության հետ: 

Նատալի Պորտմանը միշտ ինքնավստահ տեսք ունի խոշոր հանրային իրադարձությունների ժամանակ: Իրականում նա ուժեղ տագնապի զգացողություն է ունենում: Հարցազրույցներից մեկում նա պատմել է. «Ես ստիպված եմ գործի դնել իմ ողջ դերասանական պրոֆեսիոնալիզմը, որպեսզի լավ տեսք ունենամ կարմիր գորգի վրա: Հիշում եմ, երբ առաջին անգամ ներկայացա հանրությանը: Ես ինձ այնպես էի զգում, կարծես անհավանական հանդերձանքով լինեի, դա զվարճալի էր: Հարկավոր է ուղղակի երջանիկ տեսք ունենալ, եթե նույնիսկ ձեր կոշիկներն ու զգեստն անհարմար են»:

Դրա հետ մեկտեղ Նատալի Պորտմանն այն միակ աստղն է, ով իր կարիերայի ընթացքում ամենաքիչ նորաձևության սխալներն է արել: Նրա ոճը կարելի է օրինակելի համարել:

«Ինչ խորհուրդ կարող եմ տա՞լ: Ձեզ վստահ ու հանգիստ պահեք: Իմ ամենամեծ վախը՞: Սայթաքել: Երբ հղի էի, ես կպչուն միտք ունեի՝ անընդհատ ինքս ինձ կրկնում էի՝ միայն թե չընկնեմ,միայն թե չընկնեմ»,- լրագրողների հետ կիսվել է Պորտմանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել