shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 2-ը տեղափոխվել «Գավառ» բժշկական կնետրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները Գեղարքունիքի մարզի բնակիչ կանայք են:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/05/28/1262479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել