1in.am-ը գրում է.
Փորձառու վիրաբույժների շնորհիվ էկվադորցի տղան, ով ծնվել էր հազվադեպ հանդիպող դեմքի արատով, ամբողջությամբ կերպարանափոխվել է: Տղան ասում է, որ բժիշկներն իրեն նոր կյանք են նվիրել:
10 տարի առաջ Էկվադորի Ռիոբամբա քաղաքում երեխա է ծնվել՝ բավականին մեծ ներքին շուրթով: Բժիշկները տղայի հիվանդությունն ախտորոշել են որպես երակային մալֆորմացիա, երբ վնասված է այն արյունատար անոթը, որը հանգեցնում է երակների փքվածության:
Տղայի տարիքի հետ հիվանդությունը ևս զարգացել է՝ վնասելով նրա բերանը, լեզուն և ձախ այտը:
Պաթոլոգիկ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ Քևինը սկսել է խուսափել մարդկանցից:
Մոտ մեկ տարի առաջ տղայի հիվանդության մասին իմացել են ոչ կառավարական բարեգործական բժշկական կազմակերպության անդամները, ովքեր հնարավորինս օգնում էին Էկվադորի բնակիչներին: Նրանք դիմել են Սթոուն Բրուքի համալսարանի բժիշկներին:
Շուրթի չափսերը փոքրացնելու համար Հենրի Վուն ստիպված է եղել դիմել սկլերոթերապիայի, որը բաղկացած է 8 փուլից: Ապա բժիշկ Ալեքս Դագումը մի քանի վիրահատություն է իրականացրել, այդ թվում՝ պլաստիկ բնույթի:
Daily Mail-ը նշում է, որ հաջորդ շաբաթ տղային դուրս կգրեն հիվանդանոցից: