Չգիտեմ նկատե՞լ եք, թե չէ, որ մեր երիտասարդների մեծ մասի շրջանում շատ ակտուալ է մի արտահայտություն, որն օգտագործում են պատեհ-անպատեհ ու ամեն քայլափոխի: Խոսքս ավանդական դարձած, հայեցի, ու թերևս հնդևրոպական լեզվաընտանիքի արիական ճյուղին հարող "կառոննի" արտահայտությունն ա` "հոԸս արև": Հաճախ է հանդիպում այս արտահայտության նաև մատրիարխալ տարբերակը` "մորս արև": Խնդրում եմ ճիշտ հասկանալ, գրառմանս նյութը ոչ թե երդման այդ տարատեսակն է, այլ կիրառության ձևը, տեղն ու հաճախականությունը: Երդվում են ամեն քայլափոխի, ցանկացած առիթով ու միջավայրում` "հոԸս արև, էս ի՜նչ թույն ծիտ ա", "հոԸս արև, հայ-հայ էր ընգընում էի", "աաա, հոԸս արև, հլը նայի բանդաժներին, հոԸս արև", "ապե, հոըս արև, էդ ի՜նչ ես ծխում, էդի տուֆտա սիգարետ ա", "հոԸս արև, կոշիկս ցեխոտվավ"... և այլն, և այլն... Երբեմն կարելի է քաղաքի փողոցամերձ տարածքներում հանդիպել արական սեռին հարող աղվամորույս, փառչակամազն առանձնյակների, որոնց անհոդաբաշխ խոսքի տասը բառից ութը վերոնշյալ արտահայտությունն է: Չգիտեմ էս դաստիարակության պակաս ա, թե ուղղակի արտահայտության իմաստը խորապես չընկալելու փաստով պայմանավորված երևույթ, ամեն դեպքում անհասկանալի է ու երբեմն էլ տհաճ:
"Աստծու անունն անհարկի մի տուր", իսկ գիտե՞ք ինչու, քանի որ հաճախ նույն բառն ու անունը օգտագործելուց այն արժեզրկվում է, դառնում սովորական, կորցնում բացառիկությունն ու իմաստը, որն ուներ ի սկզբանե:
Նմանապես խեղճ հայրերին հանգիստ թողեք, դուք ունեք ձեր արևը, գոնե դրանով "յոլլա" գնացեք:
ՀԳ. Նյութը գրելուց նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել: Եթե չեք հասկանում ասելիքս, ապա ձեր դասկան դարձած սաղմնային ինտելեկտին հարիր քոմենթները թողնելուց առաջ, դիմեք, կփորձեմ ևս մեկ անգամ մանրամասնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/586817794707667?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել