Հայաստանի հյուսիսին պատուհասած բնական աղետը, որի պատճառով կան զոհեր ու անհետ կորածներ, անհաշվելի կորուստներ, դառնալու է Նիկոլի կառավարության համար այնպիսի մի փորձություն, որն իր մասշտաբներով թերևս համեմատելի պետք է համարել կորոնավիրուսի ու արցախցիների բռնագաղթի հետ: իշխանությունները շատ են խոսում արդյունավետ պետություն ունենալու մասին՝ պնդելով, թե իրենց հաջողվել է այս տարիների ընթացքում կառուցել էֆեկտիվ պետություն: Ճիշտ է՝ իրականությունը տրամագծորեն հակառակն է, բայց որպես քաղաքական խոսույթ վերոհիշյալ միտքը չի դադարում արհեստականորեն դրվել շրջանառության մեջ՝ հանրային որոշ շերտերի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու:

Հիմա եկել է հերթական անգամ էֆեկտիվ պետության գոյության փաստն ի ցույց դնելու ժամանակը: Կկարողանա՞, արդյոք, Կառավարությունը պատվով դուրս գալ իրավիճակից, թե՞ ևս մեկ ապացույց կծնվի՝ փաստող այն մասին, որ հայկական պետոթյուն պրակտիկորեն գոյություն չունի:

Նիկոլի դարդը, իհարկե, հիմա հայաստանյան բնակավայրերին պատուհասած ջրհեղեղի հետևանքները վերացնելը չէ. նրա իշխանությունը «մազից է կախված», նրա ուշքումիտքը հենց հիմա միայն մի բան է՝ ինչպես հասցնի հավելավճարներ բաժանել ասենք կարմիրբերետավորներին, որ նրանք շարունակեն ուժով պահել իր հետույքը՝ աթոռին: Այսինքն՝ այն փողերը, որոնք կարող էին գնալ աղետի գոտի, այժմ ցիրուցան են արվում, մսխվում են ու փոշիանում: Իսկ փոշիանում են նախևառաջ այն պատճառով, որ որքան էլ ուժայիններին հավելավճարներ կամ պարգևավճարներ բաժանեն, մեկ է՝ չեն կարողանալու ռեանիմացվել, քանզի «դանակը հասել է ոսկորին», ու եկել է պատասխան տալու ժամը, որին հայ ազգը շատ երկար է սպասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել