Երբեմն մենք փնտրում ենք ամբողջ կյանքում, իսկ երբեմն էլ գտնում ընդամենը մեկ օրում: Երբեմն մենք սպասում ենք, սպասում, իսկ երբեմն էլ ստիպում ենք մեկին շատ երկար մեզ սպասել : Երբեմն մենք հանդիպում ենք ինչ-որ մեկին և հասկանում, որ ամբողջ կյանքում նրան ենք փնտրել, նրան ենք սպասել, ու չենք էլ պատկերացնում, թե ինչպես էինք մինչև այսօր ապրում առանց նրա, բայց երբեմն էլ մենք բաժանվում ենք ու հեռանում այդ ինչ-որ մեկից ու հասկանում, որ դա էր ճիշտը, այդպես էլ պետք է լիներ… Երբեմն մենք տենչում ենք թանկարժեք նվերների, զարդերի ու վարդերի, իսկ երբեմն էլ երջանկանում ենք անգամ դաշտային ծաղիկների մի փնջից, որը այդ պահին մեզ համար ճոխություն է: Երբեմն մենք փախչում ենք անձրևից, թաքնվում առաջին պատահած ծածկի տակ, բայց երբեմն էլ դուրս ենք վազում անձրևի ժամանակ ու խնդրում Աստծուն, որ այն երբեք չդադարի, որ անձրևի կաթիլների ներքո ոչ-ոք չնկատի մեր արցունքները…Երբեմն մենք ուզում ենք գոռալ մեր սրտի ողջ կուտակվածը, բայց երբեմն էլ հարկավոր է ընդամենը լռել ամեն ինչի մասին: Երբեմն մենք ուզում ենք պարզապես ամուր գրկել մեկին,գլուխներս նրա ուսին դնել և ընդամենը լսել, որ «ամեն ինչ լավ է լինելու»…Երբեմն հեռանալիս մենք ուզում ենք լսել «խնդրում եմ մի գնա»…երբեմն մենք պարզապես մարդկային հասարակ ջերմության կարիք ունենք….Կյանքը երբեմն սև է, իսկ երբեմն սպիտակ..



