Doctors.am-ը գրում է.
Հոգնե՞լ եք, կարծում եք էներգետիկ ըմպելիքը Ձեզ կթարմացնի՞: Չարժե: Այժմ կներկայացնենք,թե որ ուտելիքը Ձեզ թարմություն կհաղորդի անքուն աշխատանքային գիշերվա ընթացքում, ժամային գոտու փոփոխության դեպքում, մարզանքից կամ մեքենայով երկար ուղևորությունից առաջ:
Բժիշկները պնդում են, որ շատակերության դեպքում էներգիայի մեծ մասը ծախսվում է մարսողության և ոչ մտավոր աշխատանքի վրա: Այսպիսով, եթե ամբողջ գիշեր անքուն աշխատելու եք, ապա թեթև ընթրեք: Եթե տանջվում եք ժամային գոտիների փոփոխության պատճառով, բալ կերեք: Բալը բարձրացնում է մելատոնինի մակարդակը,որը քնելու ցանկություն է առաջացնում:
Չափազանց հոգնա՞ծ եք ինչ-որ տեղ գնալու համար: Սրա պատճառը հաճախ ջրազրկումն է: Վերջինիցս խուսափելու համար օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ ընդունեք: Մի՛ մոռացեք նաև հիմնականում ջրից կազմված սննդամթերքի մասին՝ ձմերուկ, վարունգ և այլն: Երկար ճանապարհ ընկնելուց առաջ սուրճ ըմպեք:
Բրիտանական բժշկական ամսագրի համաձայն՝ բեռնատարների այն վարորդները , ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործում, վթարի են ենթարկվում 63 %-ով ավելի հազվադեպ,քան սուրճ չօգտագործող իրենց գործընկերները: