Որքան թույլ ու անապահով են դառնում ՀՀ սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգության բարձրացման համար՝ եթե ամեն ամիս չէ, ապա ամեն եռամսյակը մեկ մի նոր սարք է գնում, եւ տպավորություն է, թե կառավարության շենքն օր ու գիշեր հսկող ոստիկանների դիմաց շուտով խրամատ կկառուցեն կամ զրահամեքենա կտեղադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա։


Միայն մայիս ամսին վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգությունը բարձրացնելուն ուղղված երկու պետական գնում է կատարել, գնվել են անվտանգության ապահովման սարքեր, ազդանշանային համակարգեր, տեսահսկողության համակարգ՝ շուրջ 20 տեսախցիկով եւ այլն։ Այլ կերպ ասած՝ կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»։ Թերեւս այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են ընդդիմության հանրահավաքներին եւ Բագրատ սրբազանի ծավալած շարժմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել