Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 18:20-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Բավրա-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել