Ես արդեն շատ երկար ժամանակ է, ինչ մտածում եմ Երևանի դեմքը գտնելու մասին ...այսօր մի փոքրիկ միտք հղացավ . հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը....ինչ եք կարծում, եթե Երևանին վերադարձնեի՞նք "Վարդագույն Քաղաք " կարգավիճակը: շենքերի ֆասադները պատեինք թարմ վարդագույն տուֆով , հրապարակներում հայկական կարպետների օրնամենտներով խճանկարներ անեինք ու ֆասադներին ավելի հաճախ ու խիտ զարդաքանդակներ արվեին` հայկական սիմվոլիկայով շենքերի բակերում կամ շեմքին լինեին հայկական կարպետը հիշեցնող գունավորումներ....կարծում եմ աշխարհում նման վարդագույն քաղաք չկա, ու Երևանը կդառնար փոքրիկ, գեղեցիկ զարդ :)) Կարծում եմ այնքան էլ անհնարին բան չէ հը՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել