Shamshyan.com-ը գրում է․

Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկի հատման վայրում դիտահորը խնդիր է դարձել վարորդների համար:

Shamshyan.com-ի տեղեկություններով 3 օր է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով՝ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները բանակցությունների մեջ են «Վեոլիա ջրի» հետ։

Նպատակն այն է, որ «Վեոլիա ջրի» հսկողության ու պատասխանատվության տակ գտնվող այդ դիտահորի թերությունը վերացվի:

«Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել