Lurer.com-ը գրում է.

Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 3 մարդ, կա մոտ 30 վիրավոր. հայտնում է itar-tass-ը:

Ուժային կառույցների փոխանցմամբ` ականապատված ավտոմեքենան պայթեցվել է այսօր առավոտյան Բաղդադի կենտրոնում՝ ոստիկանության շենքի մոտակայքում: Այդ հարձակման զոհ է դարձել մեկ մարդ: Որոշ ժամանակ անց ևս մեկ ականապատված մեքենա է պայթել Տուզ-Խուրմատու քաղաքում՝ Բաղդադից 170կմ դեպի հյուսիս: Մահապարտի պատճառով իրականացված ահաբեկչության զոհ են դարձել 2 մարդ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Իրաքում մի շարք ահաբեկչությունների հետևանքով մահացել է մոտ 40 մարդ, ևս 100-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել