Պատկերացրեք, թե ձեզ կանգնեցnում է ոստիկանը և դուք ստիպված եք բացատրել, որ չեք գողացել ձեր վարած ավտոմեքենան և այն ձեր սեփականն է, իսկ մեքենայի բանալու խոռոչում գտնվող պտուտակահանը իրականում հենց մեքենայի բանալին է:

Նաթան անունով այս տղան, առանց որևէ գործնական պատճառի, որոշել է պտուտակահանն օգտագործելով պատրաստել մեքենայի բանալիներ: Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե ինչպես է նա դա ինքնուրույն արել:
Նախ պետք է մի հին պտուտակահան ձեռք բերել, այնպես, որ երևա, որ այն օգտագործված է: Այնուհետև անհրաժեշտ է դրա առջևի մասը կտրել այնպես, որ դրա բռնակին ծայրից ընդամենը մեկ մատնաչափ մնա:

Դրա ծայրի մեջտեղից անհրաժեշտ է կտրել 6-10 մմ:

Կլորացրեք ծայրը հատուկ գործիքներով: Սա թույլ կտա որպեսզի բանալին հեշտությամբ մտնի պտուտակահանի մեջ և ավելի բնական վերջնական տեսք ունենա:


Բանալին նախ տեղադրեք մեքենայի` դրա համար նախատեսված խոռոչում և նշում արեք դրա վրա թե ինչքան է բանալին մտնում խոռոչը մեքենան գործի գցելու համար: Այնուհետև կտրեք բանալու պոչը մինչև նշած մասը: Եվ իհարկե չմոռանաք բանալու երկրորդ օրինակն ունենալ մինչև այս մեկը պատրաստելը:

Բանալու մնացած կտրված մասն անհրաժեշտ է տեղադրել պտուտակահանի կտրված ու կլորացված ծայրի արանքում:

Մինչև տեղադրելը անհրաժեշտ է բանալու կտրված պոչային հատվածին սոսինձ ավելացնել:

Այնուհետև նորից հատուկ գործիքների միջոցով անհրաժեշտ է բանալու պոչի պտուտակահանից դուրս ցցված ծայրերը հարթեցնել ու հավասարեցնել հղկաթղթով (շուշաթղթով):

Ահա և ամեն ինչ պատրաստ է. այժմ կարող եք դուրս գալ մեքենայով զբոսանքի:

Ուղղակի, որպես զգուշացում նշենք, որ ժամանակակից արտադրության որոշ մեքենաների բանալիների մեջ չիպեր են տեղադրված, այս դեպքում դրանց գլխիկները կտրելով` ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:



