Ընկերներիս շրջանում փոքրիկ հարցում արեցի` բոլորին տալով նույն հարցը` «Ինչպիսի՞ն պիտի լինի աղջիկը, որ գրավի քեզ»: Ահա թե ինչ պատասխաններ ստացա :)

Սիրուն, հումորի զգացումով, լինի էնպես, ոնց որ կա, սիրունիկ մռութով, ՈՉ ՓՌՉՈՏ, բարի, չխաբող ու մութ անցյալ չունեցող, ամենակարևորը, որ իրա անցյալ չստացված սերերը իմ ու իրա հարաբերությունների մեջ չխառնի, չհամեմամատի, ու էդ ողջ պատմական զայրույթը վրես չթափի: Ռաֆայել, 23 տարեկան

Առաջինը` կարդացած, տեսած, բարձր IQ-ով, լավ երաժշտական ճաշակով, գեղեցիկ, ճաշակով հագնվող, մի թեթև թմբլիկ, փախած մտածելակերպով ու տաղանդավոր ամենակարևորը, կապ չունի ինչ ա անում, կարևորը անի դա ճաշակով ու սիրի իրա անելիքը: DJ Smoke, 30 տարեկան

Խելոք, սիրուն, պիտի կարողանա լավ ճաշ եփի, դաշնամուր կամ ջութակ նվագի, լինի հասկացող, մի քիչ համեստ, բայց հավեսով :) Դավիթ, 24 տարեկան

Աղջիկը պետք ա ունենա շառմ, ու որ ամենակարևորն ա` տարբերվի ինչ-որ բանով: Կապ չունի, թե ինչով, եթե ինքը ունի մի դետալ, որ տարբերվում է կողքիններից, արդեն գրավիչ ա դառնում: Ինձ գրավելու համար պարտավոր ա լինի  կանացի, ու պարտադիր ինքը պետք ա չլինի բամբասկոտ: Սա ոչ արտաքին տվյալները: Իսկ արտաքնապես գրավիչ լինելու մասին կասեմ հետևյալը… Ինձ գրավելու համար կինը պետք է ունենա գեղեցիկ ու լավ մարմին: Հարություն, 25 տարեկան

Առաջինը, որ ինձ կգրավի` մազերը (եթե բլոնդ լինի, էտ ավելի լավ), աչքերի գույնը՝ պետք է լինի կանաչ, կապույտ,պետք է ունենա հոգու գեղեցկություն, արտաքին գեղեցկությունն էլ չի խանգարի ու պետք է ունենա կանանցիություն: Վահան, 17 տարեկան

Աղջիկը պիտի լինի առաջին հերթին կանացի, պիտի հետաքրքիր զրուցակից լինի, որ հետը կարենաս ամեն թեմայից խոսաս, որ կարենաս հետը խմես, որ կարենաս հետը լյուբոյ գժություն անես, որ  զգաս` ամենավատ պահերիդ ինքը կողքդ կլնի, տենց :D Հարություն, 22 տարեկան

Գեղեցիկ, բայց ավելի շատ հմայիչ ոչ թե մենակ գեղեցիկ))) Խելացի, շատ կարևոր ա յուրօրինակ լինի, շատ խոսկան լավ իմաստով :) Ակտիվ, շուստրի, կրկին լավ իմաստով, հասկացող և դաստիարակված: Եղիշե, 18 տարեկան

Ինձ գրավելու համար աղջիկը պետք ա լինի շաաատ անկեղծ ու ժպտերես, ժպիտը շատ բան ա ասում մարդու, էս դեպքում` աղջկա մասին: Յուրա, 18 տարեկան

Իզուր չի ժողովրդական այն խոսքը, որ «դիմավորում են արտաքինով, ճանապարհում՝ խելքով»։ Ցանկացած պարագայում առաջին հերթին, ծանոթության առաջին վայրկյաններին արտաքինն է աչքի զարնում, այնուհետև հերթն անցնում է ներքինին։ Արտաքինի մասին. սիրում եմ, երբ աղջիկը խնամված է լինում: Դա չի նշանակում՝ անիմաստ մի քանի տոննայանոց շպարը դեմքին քսած լինի, ոչ: Ուղղակի խնամված, որ նայելը հաճելի լինի: Սիրում եմ սպիտակ մաշկով, կանաչաչյա/կապույտաչյա աղջիկներին: Շիկահեր, թե սևահեր... ինձ համար այդքան էլ կարևոր չի ։)) Ներքինի մասին. ցանկացած մարդու մեջ ինձ առաջին հերթին գրավում է լրջությունը: Գրավում են այն աղջիկները, ում հետ որքան անլուրջ, նույնքան էլ լուրջ կարող ես խոսել: Ցինիկությունը մի տեսակ վանող է: Սիրում եմ կրթված աղջիկների: Երբևէ չեմ պատկերացնում, որ կգրավեն անկիրթ աղջիկները: Տարրական գիտելիքների պաշարը, կոնկրետ ինձ համար, շատ կարևոր է: Սիրում եմ այն աղջիկներին, ովքեր ցանկացած հանդիպմանը իրենց մեջ ինչ-որ հարցական են թողնում, որ ամեն անգամ ուզում ես այդ հարցականը վերծանել... Գրավում են միշտ հետաքրքիր աղջիկները: Դաթո Աբուլաձե, 19 տարեկան

Հումորով, խելացի, հետաքրքիր դիմագծերով ու թույն ֆիգուրկով: Հայկ, 26 տարեկան

Աղջիկը պետի ունենա հետևյալ հատկանիշները. նախ պետք ա լինի կանացի ու նուրբ, ես մեծ տեղ եմ տալիս արտաքին գեղեցկությանը, հետո լինի խելացի, ունենա լավ կազմվածք, ես սիրում եմ, որ աղջիկը հետևում ա իրեն ունի, ձիգ որովայն և այլն... Համարյա իմ ընտրած բոլոր աղջիկները տեսքով շատ սիրուն են եղել.... Հետո շատ կարևոր ա, որ լինի խելացի, գոնե մինիմալ կարդացած լինի. հիմա ես խուսափում եմ ամեն աղջիկ ընտրելուց, եթե կողքինդ պիտի բացարձակ չհասկանա քեզ ու «տախտակ» լինի, էտ դեպքում դու կյանքում քեզ շատ մենակ կզգաս.... Արտյոմ, 28 տարեկան

Նախ պիտի լինի խելացի, հետո լինի «սիմպատիչնի», գեղեցկությունը պարտադիր չի: Ժպտերես, հասկացող: Ինտելեկտի առկայությունը պարտադիր է: Հագնված լինի ճաշակով, վուլգառ չլինի: Ղարիբ, 51 տարեկան

Խելացի, համեստ, գրագետ, ընկերոջը հասկացող, ԳԵՂԵՑԻԿ, ազատ մտածելակերպ պետք ա ունենա, չկաշկանդվող, հարստության ետևից չվազող, մեքենաների համարները անգիր չանող: Նարեկ, 18 տարեկան

Գեղեցիկ կամ ավելի շուտ գրավիչ, խարիզմատիկ, սեքսուալ, հումորի զգացումով, խելացի, հա ու անպայման ուղիղ ոտքերով: Բայց կարող ա էսքանից մենակ մի հատկանիշով էլ գրավի: Աղջիկը աղջիկ ա մնում, բայց հիմնական կրիտերիաները սրանք են: Վահագն, 20 տարեկան

Առաջին հերթին համեստ. համեստությունը գեղեցկացնում է աղջկան: Հետո հաճելի արտաքին, աստղով լինի, ունենա պատշաճ խոսակցական, նորմալ պահելաձև ունենա... Գոռ, 24 տարեկան

Կարճ ասաց մարդս մարդ լինի, մնացածը` ըստ շաբլոնի, այսինքն սիրունիկ, համեստ ու սենց ըստ ցուցակի: Գրիգոր, 37 տարեկան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել