1.«Դու ավելի քաջ ես քան պատկերացնում ես, ավելի ուժեղ, քան թվում է և ավելի խելացի քան կարծում ես»: Քրիստոֆեր Ռոբին «Վինի Թուխ»

5

2.«Միշտ թույլ տուր, որ բանականությունդ լինի քո առաջնորդը»: Պինոկիո «Պինոկիո»

3.«Այո, անցյալը ցավ է պատճառում, սակայն դրանից կարելի է կամ փախչել կամ էլ դաս քաղել»: Շաման կապիկը «Առյուծ արքան»

4.«Սա սերն է: Սա է կյանքը դարձնում աստվածային»: Մոխրոտիկ «Մոխրոտիկը»

5.«Այսօրվա առանձնահատուկ պահերը վաղվա հիշողություններն են»: Ջին «Ալադին»

6.«Ջրիմուռները միշտ ավելի կանաչ են թվում, երբ դրանք ուրիշի լճում են»: Սեբաստիան «Փոքրիկ ջրահարսը»

7.«Նայի՛ր հոգուդ խորքը: Դու ավելին ես քան այն ինչ դարձել ես»: Մուֆասայի ստվերը «Առյուծ արքան»

8. «Դու խենթ ես, խելագար: Բայց քեզ մի գաղտնիք կասեմ. բոլոր ամենալավ մարդիկ այդպիսին են»: Ալիսա «Ալիսան հրաշքների աշխարհում»

9.«Նույնիսկ հրաշքներն են ժամանակ պահանջում, որպեսզի իրականանան»: Փերի կնքամայր «Մոխրոտիկը»

10.«Ես ճանապարհին եմ և կարող եմ գնալ այնքան հեռու, որքան պետք է: Ես ուժեղ կլինեմ: Գիտեմ, որ իմ անցած ամեն մղոնը կարևոր է: Ես ցանկացատ տեղ կգնամ, որպեսզի գտնեմ այն վայրը, որտեղ ես պատկանում եմ»: Հերկուլես «Հերկուլես»

11.«Դու կարծում ես, թե միակ մարդիկ այն մարդիկ են, ովքեր նման են քեզ և մտածում են այնպես, ինչպես դու ես մտածում, սակայն եթե քայլես անծանոթների ոտնահետքերով կսովորես այնպիսի բաներ, որ երբևէ չես էլ մտածել որ չգիտեիր»: Պոկահոնտաս «Պոկահոնտաս»

4

12.«Մի խաբվիր դրա արտաքինով: Ինչպես շատ բաներ այս կյանքում կարևորը ոչ թե այն է, թե ինչ է դրսում` արտաքինից, այլ այն,  թե ինչ կա դրա ներսում»: Ալադին «Ալադին»

13. «Բրնձի մեկ հատիկն անգամ կարող է ամեն ինչ փոխել: Մեկ մարդը կարող է պատճառ լինել պարտության կամ էլ հաղթանակի»: Չինաստանի կայսրը «Մուլան»

14. «Կյանքը հանդիսատեսի մրցակցություն չէ: Եթե միակ բանը, որ անում ես դա դիտելն է, ապա դու կտեսնես, թե ինչպես է կյանքդ առաջ գնում առանց քեզ»: Լավերն «Նոտր Դամ տաճարի կուզիկը»

15.«Միակ բանը, որ պահանջվում է, դա հավատքն է և վստահությունը»: Պիտեր Պեն «Պիտեր Պեն»

16.«Երբեմն ճիշտ ճանապարհը ամենևին էլ հեշտ ճանապարհը չէ»: Ուիլոու տատիկ «Պոկահոնտաս»

17.«Կյանքում միակ կանխատեսելի բանը կյանքի անկանխատեսելիությունն է»:  Ռեմի «Ռատատուլ»

18. «Մի՛ մտածիր այդքան շատ և մի՛ անհանգստացիր: Երբ ժամանակը գա, դու կհասկանաս, թե ինչ պետք է անես»: Մայրը «Անհավանական ընտանիքը»

19.«Կարևոր չէ, ինչքան խորն է տառապում քո սիրտը, եթե դու շարունակես հավատալ, քո երազանքը իրականություն կդառնա»: Մոխրոտիկ «Մոխրոտիկը»

20.«Դու չպետք է թույլ տաս ինչ-որ մեկին որորշել քո սահմանները` ելնելով նրանից թե որտեղից ես դու: Քո միակ սահմանը քո հոգին է»: Գուստավ «Ռատատուլ»

21.«Հիշի՛ր, դու այն մարդն ես, ով կարող է աշխարհը լցնել լույսով»: Սպիտակաձյունիկ «Սպիտակաձյունիկը»

22.«Երբեմն այդ ամենը շատ ծիծաղելի է թվում: Ես երևի չափազանց շատ եմ մտածում»: Վինի Թուխ «Վինի Թուխը»

23.«Դու կհասկանաս դա, եթե շատ ցանկանաս, սակայն դու անընդհատ պետք է փորձես, փորձես ու էլի փորձես, որպեսզի ի վերջո հաջողության հասնես»: Սեբաստիան «Փոքրիկ ջրահարսը»

24.«Դու կզարմանաս, թե ինչերի միջով կարող ես անցնել»: Յագո թութակ «Ալադին»

25.«Ոչ ոք չպետք է ամուսնանա մի մարդու հետ ում չի սիրում»: Շանգ «Մուլան»

h

26.«Հետաքրքրասիրությունը հաճախ խնդիրների մեջ է ներքաշում»: Ալիսա «Ալիսան հրաշքների աշխխարհում»

27.«Ընկերությունը վերականգնելու միակ միջոցը, այն վերականգնելու փորձելն է»: Վինի Թուխ «Վինի Թուխ»

28.«Նա ինձ չի հասկանում, սակայն նրա ներկայությամբ ես կարողանում եմ լինել այնպիսին ինչպիսին կամ»: Ռեմի մկնիկ «Ռատատուլ»

29.«Շարունակիր կենդանի պահել երազանքներդ: Երազանքներն են, որոնց միջոցով գոյատևում են ուժեղագույնները»: Ջենիֆեր «Օլիվերը և ընկերները»

30.«Դա ոչինչ չի փոխի: Դու չես կարող փոխել անցյալը»: Սիմբա «Առյուծ արքան»

31.«Ասա «խնդրում եմ» և «շնորհակալություն» նույնիս երբ մռայլ ես»: Սպիտակաձյունիկ «Սպիտակաձյունիկը»

32.«Նա պետք է ինչ-որ թուլություն ունենա: Բոլորն էլ ինչ-որ թուլոււթյուն ունեն»: Հադես «Հերակլես»

33.«Կարծում ես, թե ուղղակի կարող ես հայտվել ու ինձ թելադրել, թե ինչպես պետք է ապրե՞լ: Դու նույնիսկ չգիտես, թե ինչերի միջով եմ ես անցել»: Սիմբա «Առյուծ արքան»

k

34.«Եթե դու ուզում ես, որ ինչ-որ բան արվի, դու ինքդ պետք է դա անես»: Սեբաստիան «Փոքրիկ ջրահարսը»

35.«Ես այնքան տխուր էի, որ մոռացա երջանիկ լինել»: Իա «Վինի Թուխ»

36.«Դու երբեք էլ ծեր չես երիտասարդ լինելու համար»: Սպիտակաձյունիկ

37.«Դու ասում էիր, որ միշտ իմ կողքին կլինես, երբ քո կարիքը զգամ, սակայն դու հիմա այստեղ չես և դա իմ պատճառով, իմ մեղքով»: Սիմբա «Առյուծ արքան

38.«Եթե մի բան կործանվում է, դրա փոխարեն այլ բան է աճում: Միգուցե ոչ այն ինչ նախկինում էր, սակայն ինչ-որ հրաշալի նոր բան: Բամբիի մայրը «Բամբի»

39.«ՄԵնք պատկանում ենք ինքներս մեզ, մենք ենք մեր ճակատագրի տերը և մենք ենք կառավաում այն: Լոթսո «Խաղալիքների պատմությոունը»

40.«Ինքդ քո տերը լինելը աշխարհի ամենահրաշալի բանն է, ավելի  հրաշալի ու կարևոր քան ամբողջ հրաշքները, որ հնարավոր է իրագործել կամ էլ աշխարհի բոլոր գանձերը»: Ջին «Ալադին»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել