Կյանքիս ամենաերջանիկ օրերը ամփոփվեցին 17.09.2013 այս օրվա մեջ..
Երջանկության զգացումը խեղդում էր, ճիշտ այնպես կարծես վարադարձդ դարձել էր հավանական...

Երևակայություններս անսպառ էին, սակայն բոլորը ինչ-որ տեղ հեքիաթ էին թվում, այն ահռելի իրականության դեմ, որ պատկերացնել անգամ չէի կարող...
Սրտիս խփոցները վայրկյանում հարյուրի էին հասնում, հետո ինքս ինձ համոզում էի, թե երազից արթնանալու համար պետք է ինչ-որ սուր բանով ծակել մարմինս.. բայց կարծես այդքան ուժ չունեցա, որ արթնանամ երազից ու դառնացած իրականության աչքերին նայեմ...

Հետո հասկացա, որ կյանքը այնքան էլ դեռ չի ծերացել իմ աչքերում, դա եղավ այն ժամանակ, երբ վախվորաց վերձրի ասեղն ու սիրտս մտցրի..կարծես փորձելով ինքս ինձ արթնացնել երազից.. 
Սակայն չարթնացա...
Շատ հետո հասկացա, որ փորձերս զուր են, ու կարծես երկինքն ու երկիրը գլխիվար փոխել էին դերերը..
Հեքիաթային թվացող աշխարհը իրական էր.. 
Իսկ ցնորական մտքերս` իրականություն...
...

Սա ամենևին ինչ-որ երազի նկարագրության չէ...
Սակայն թույլ տվեք նշել, որ երազային կյանքով ապրելու 2-3 րոպեի համար, ես համարյա մի ամբողջ կյանք էի պայքարել...
Ինչ-որ տեղ հրաշքի նմանվող այդ երևույթը փոխեց կյանքս, գլխիվար շուռ տվեց երկինքն ու երկիրը...
Սակայն ես դեռ խեղդվում էի...
Ամենևին չկարծեք, թե խեղդվելուս պատճառը անպատասխան սերն էր կամ նման էժանագին բաներ...

Այս անգամ ես խեղդվում էի երջանկությունից..
Սակայն նման վայրկյանական երջանկություն ունենալն էլ մի բան չի...
Ամբողջ կյանքդ աղոթքներով ու երազանքներով ապրում ես, իսկ հետո ամենասովորական մի օր, ամենասովորական մի ժամի հանկարծ Աստված որոշում է քեզ երջանկացնել...
Սակայն սա սովորական երջանկություն չէր...
Ու գուցե հենց այս ամենն է, որ ստիպում է վախենալ... ու մտածել ինչպես՝ վայրկյանական գտածի, այնպես էլ հավանական կորցնելու մասին..

Ու կարծես , նման երջանկության հասնելու համար ,ինքդ ես սկսում մտածել, թե արդյոք քիչ չես պայքարել...
.....

17.09.2013 թվական...
Օր, որ նվիրեց ինձ, իմ կյանքի ամենաթանկ պահերը...
Օր, որ կդասվի մյուս այն օրերի շարքին, որ անփոխարինելի են կյանքում...
Օր, որ նվիրեց ինձ Աստված.. 
..Երբ ես իրոք երջանկացա..
..Երբ կյանքում երկրորդ անգամ լաց եղա երջանկությունից..
Առաջին անգամ նման երջանկության արցունքներ թափվեցին 18.07.2011 թվին... :))

...
Շատ սովորական իմ օրերը այսուհետ սիրով են լցված լինելու..
Ոչ այն էժանագին սերերի նման, որ անպատասխան են..
Ու ոչ էլ պատասխան սերերի նման, որ անպատասխանի տպավորություն են թողնում...
....

Հեռավորության այս հսկայական տարածության մեջ մեր սերը ամենևին չկորցրեց իրեն..
Չէժանացավ...
...

Իսկ շնորհակալությունս,քեզ, ինչպես նաև Աստծուն, թող լինի երջանկությանս տեսքով..
Ձեզ միայն դա կգոհացնի ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել