Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։
Սակայն առավել ուշագրավ զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։
Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինիս և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա և սերմանել ներքին անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ։
Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրույթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաև ուղղակի կոչ է հնչում, այս ամենը հաշվի առնելով, չեզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դեպ, ըստ իրավիճակի գործում է նաև հակահայկականության տիրույթում։